Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Օրգանիզմում առաջին հերթին ծերանում են մկանները

Օրգանիզմում առաջին հերթին ծերանում են մկանները

Չափավոր մարզական վարժությունները շատ կարեւոր են նաեւ տարեց ու նույնիսկ ծեր հասակում: Վարժությունները մկանները պահում են մետաբոլիստական ակտիվության մեջ՝ մարմնում ապահովելով էներգետիկ հավասարակշռությունը: Չէ՞ որ հենց մկաններն են սկսում առաջինը ծերանալ օրգանիզմում, հաստատել են  ամերիկացի գիտնականները:

Վիսկոնսիի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտաշխատողները հետազատության ընթացքում ապացուցել են, որ ծերացման գործընթացը մարդու մարմնում սկսվում է շատ ավելի վաղ, քան համարվում էր: 30 տարեկանից անմիջապես հետո օրգանիզմը սկսում է կորցնել մկանային զանգվածը: Այս գործընթացը պայմանավորված է նյութափոխականության փոփոխությամբ ու էներգիայով, հաղորդում է «ԵվորՍՄԻ»-ն:

Բժիշկները փորձ են անցկացրել եւ ուսումնասիրել են մկանային զանգվածի փոփոխությունները տարբեր տարիքի մակակ-ռեզուսների մոտ: Երիտասարդ ու միջին հասակի պրիմատների մկանային շերտի նմուշների համեմատության ժամանակ մասնագետները նկատել են մկանային մետաբոլիզմում առկա էական տարբերությունները:

Հետազոտության հեղինակ Ռոզալի Անդերսոնի խոսքով՝ 30 տարեկանից հետո մկանային զանգվածը կրճատվում է, ամեն 10 տարին մեկ գործընթացն ակտիվանում է: 60 տարեկանից հետո մկանային զանգվածի կորուստն ու կմախքի մկանների ուժը ծայրահեղ վատանում են: Այս ընթացքում զարգանում են ցավոտ համախտանիշներ, ջերմակարգավորման խանգարումներ, վերջույթների ֆունկցիոնալ ակտիվության կորուստ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. homoecologicus.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ